ԱՄՆ-ն ու Թուրքիան հայտարարել են «Հարավային գազային միջանցք» նախագծին աջակցելու մասին
Ինչպես հայտնում է APA-ն, «Հարավային գազային միջանցքի» նիստում ԱՄՆ Պետդեպի միջազգային էներգետիկ հարցերով կոորդինատոր ու հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոքշտեյնը նշել է, որ տվյալ նախագիծը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգաանվտանգության ոլորտում:
Նա հավելել է, թե ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «Հարավային գազային միջանցք» նախագծին:
Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրակը պատմել է TANAP նախագծի նշանակության մասին ու ընդգծել, որ Թուրքիան շարունակում է քաղաքական, տնտեսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել TANAP-ին, որը «Հարավային գազային միջանցքի» կարևոր բաղկացուցիչն է:
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Թուրքիան «մեր հուսալի գործընկերն է «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում»: