Սարսափելի դեպք Մոսկվայում. հիջաբ կրող դայակը գլխատել է երեխային ու գլուխը ձեռքին շրջել փողոցով
Մոսկվայում փոքրիկ երեխայի դաժան սպանության կասկածանքով կին է ձերբակալվել, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեից, կինը ձերբակալվել է մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մերձակայքում:
Ինչպես նշվում է, 3-4 տարեկան երեխայի մարմինը հրդեհից հետո հայտնաբերվել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան: Նրա խոսքով՝ երեխայի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա դայակը:
РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ հիջաբով կինը երեխայի գլուխը պահել է իր ձեռքին ու սպառնացել է իրեն պայթեցնել:
Ավելի վաղ սոցցանցերում հայտնում էին, որ «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոն շրջափակել են ինչ-որ կասկածելի կնոջ պատճառով: Սոցցանցերում հայտնել են, որ կինը սևազգեստ է եղել ու ձեռքին կասկածելի իր է եղել:
https://www.youtube.com/watch?v=X7sckfv-YtI