Կալեում սկսել են քանդել փախստականների «Ջունգլի» ճամբարը
Կալեում փախստականների ճամբար, որը հայտնի է որպես «Ջունգլի», ժամանել են սարքերով զինված աշխատակիցներ ու սկսել են քանդել շինությունները, հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը զգուշացրել է միգրանտներին այն մասին, որ կարող է ուժ կիրառել, եթե նրանք հրաժարվեն լքել շինությունները: Ճամբարին են մոտեցել բուլդոզերներ, տարածքին է մոտեցել ջրցան մեքենա:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Լիլ քաղաքի դատարանը որոշեց, որ Կալեի փախստականների հարավային հատվածի տեղափոխությունը օրինական է: Իշխանությունները միգրանտներին առաջարկում են տղափոխվել հատուկ սարքված բնակելի մոդուլներ, որոնք գտնվում են «Ջունգլիից» ոչ հեռու: Բացի այդ՝ նրանք կարող են բնակվել նաև փախստականների 100 ճամբարներից մեկում:
Իրավապաշտպանները պնդում են, որ փախստականների տեղափոխությունը խախտում է նրանց իրավունքները, քանի որ առաջարկվող պայմաններն ավելի վատն են:
Վերջին երկու տարում «Ջունգլիում» փախստականների թիվը կրկնակի ավելացել է: Ճամբարը վերածվել է մինի քաղաքի: