Բաժիններ՝

«Ես կգերադասեի պարտվել Լիգայի գավաթը, քան դաշտ չթողնել Վիլլի Կաբալիերոյին». Մանուել Պելլեգրինի

Չիլիացին ուրախ է 34-ամյա արգենտինացի դարպասապահի համար, ով դարձավ Լիգայի գավաթի եզրափակչի հերոսը:

«Ես կգերադասեի պարտվել տիտղոսը, քան խախտել տվածս խոսքը: Իմ խոսքերն ավելի կարևոր են, քան ֆուտբոլը: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» արժանի էր հաղթանակի մինչև 11-մետրանոցներ, սակայն ես երջանիկ եմ, որ մենք այդ ձևով հաղթեցինք, և, որ Վիլլին դարձավ հերոս:

Հնարավոր է՝ լրագրողների մեծ մասը նրանից սխալներ էին սպասում, որպեսզի քննադատեին իմ որոշումը, սակայն ես խոստացել էի, որ նա կխաղա 2 գավաթներում: Նա «Չելսիի» դեմ խաղում էր երիտասարդական թիմի հետ, և դրա համար էլ 5 գնդակ բաց թողեց: Բայց ես ոչ մի անգամ չեմ կորցրել վստահությունս նրա նկատմամբ և ես միշտ իմացել եմ, թե ինչքան լավ ֆուտբոլիստ է նա»,- Պելլեգրինիի խոսքերն է մեջբերում ВВС-ն:

Կիրակի «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» հետխաղյա մետրանոցներով:

Կաբալիերոն ետ մղեց երեք 11-մետրանոց հարված:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս