Երևանում երեխա է արգելափակվել վերելակում
Փետրվարի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 105 շենքի վերելակում 12 տարեկան երեխա է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Մ.-ին (ծնվ. 2004թ.) դուրս են բերել վերելակից: