Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձե ռնությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ապօրինի ներգաղթի թեմայով Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հարցը: Դավութօղլուն և Մերկելն անմասն չեն մնացել նաև Սիրիայում տիրող իրադրության քննարկումից: