Ալոնսոն ևս ներքաշվել է հարկային քաշքշուկների մեջ
Իսպանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի դեմ դատական գործ է սկսվել:
Ֆուտբոլիստը մեղադրվում է 2009-2011 թվականներին՝ «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» կազմում խաղալու ժամանակ, 3 միլիո եվրո հարկեր չվճարելու մեջ:
Հիշեցնենք, որ Ալոնսոն առաջին ֆուտբոլիստը չէ, որ նման խնդիրներ ունի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արգենտինացիներ Լիոնել Մեսսին և Մասկերանոն ևս կանգնել են դատարանի առաջ հարկերը չմուծելու մեղադրանքով:
Կանխատեսվում է, որ, արգենտինացի գործընկների նման, Ալոնսոն ևս կվճարի խոշոր տուգանքներ:
Սիրարփի Աղաբաբյան