«Ջանի Ինֆանտինոն դավաճան է, ով հարստացել է ֆուտբոլի հաշվին». Դիեգո Մարադոնա
Արգենտինացին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նոր ղեկավարը չի կարող հույս դնել իր աջակցության վրա:
«Արքայազն Ալին և շեյխ Սալմանը մեծ պոտենցիալ ունեն, ա՛յ, իսկ Ինֆանտինոն, իմ կարծիքով, վերջին դավաճանն է: Նրա ղեկավարը գտնվում է մուրճի և զնդանի արանքում, համարյա արդեն ճաղերի այն կողմում է, իսկ նա շարունակում է աշխատել, ասես ոչինչ չի եղել: Ջանին գնդերն է խառնում վիճակահանության ժամանակ և հավակնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին: Այս ամենը շատ վատ է:
Նախագահ պետք է դառնար այնպիսի մարդ, ով չի աշխատում միլիոններ ստանալ գնդերի և հովանավորների մանիպուլյացիայի օգնությամբ: Միայն այդպիսի մարդը կարող էր հույս դնել իմ աջակցության վրա»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում ambito.com-ը:
Ուրբաթ Ինֆանտինոն ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ:
Ավելի վաղ Մարադոնան Յոզեֆ Բլատերին անվանել էր գող, իսկ Միշել Պլատինիին` խաբեբա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը