Բաժիններ՝

Իրանի խորհրդարանական ընտրություններում առաջատարներ են բարեփոխիչներն ու չափավորները

Ուրբաթ օրը կայացած Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններում առաջատարներ են բարեփոխիչների ու չափավոր ուժերի ներկայացուցիչները, հայտնում է Associated Press գործակալությունը:

Միևնույն ժամանակ, համաձայն նախնական արդյունքների, երեք քաղաքական ուժերից ոչ մեկ (բարեփոխիչներ, չափավորներ ու պահպանողականներ) երկրի խորհրդարանի նոր կազմում չի կազմի մեծամասնություն:

Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեջլիսի ու փորձագետների խորհրդի ընտրություններում ընտրողների մասնակցության հայտը կազմել է 58%:

Պլանի համաձայն՝ ընտրատեղամասերը պետք է գործեին տեղի ժամանակով ժ. 08:00-18:30-ն, սակայն վերջինները փակվել են տեղի ժամանակով ժ. 23:45-ին (Երևանի ժամանակով ժ. 01:15-ին):

Իրանի ՆԳՆ-ի տվյալներով՝ նախ՝ ամփոփվելու են փորձագետների խորհրդի քվեարկության արդյունքները: Խորհուրդը բաղկացած է 86 իսլամիստ աստվածաբաններից: Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ արդյունքները հայտնի կլինեն օրվա ընթացքում:

Այնուհետ կսկսվի 290 տեղանոց խորհրդարանի քվեարկության արդյունքների հաշվարկը:
Սա իրանցիների առաջին համընդհանուր քվեարկությունն է Իրանի նկատմամբ

պատժամիջոցները չեղարկելուց ի վեր: Խորհրդարանի 290 մանդատի համար պայքարում է 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս