Բաժիններ՝

Թուրքիայում PKK-ի կազմակերպած պայթյունից յոթ թուրք զինվոր է վիրավորվել

Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է յոթ թուրք զինվոր, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Իդիլում, որտեղ գործում է փողոց դուրս գալու արգելքը, թուրքական զինված ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել քուրդ զինյալների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս