Բաժիններ՝

Լավրովը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Արաբական պետությունների լիգայի միասնական դիրքորոշման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համագործակցության ֆորումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանն ու Արաբական պետությունների լիգան միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչության դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը:

«Հատուկ ուշադրություն ենք հատկացրել միջազգային ահաբեկչության խնդրին: Մենք միասնական դիրքորոշում ունենք այդ չարիքի դեմ ռազմական մեթոդներով պայքարելու ու այսպես կոչված ԴԱԻՇ-ի սնման ուղիները փակելու և ահաբեկիչների ու ծայրահեղականների դեմ պայքարելու վերաբերյալ»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովը նաև տեղեկացրել է, թե Ռուս-արաբական ֆորումը աջակցել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի՝ Սիրիայում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս