Գերմանիայում ոստիկանական ուղղաթիռ է ընկել ֆուտբոլի դաշտի մերձակայքում
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ:
Eurocopter 135 ուղղաթիռը աղետի Է ենթարկվել ֆուտբոլի դաշտի անմիջական մերձակայքում, որտեղ խաղ էր ընթանում: Օդանավում եղել են անձնակազմի երեք անդամներ, նրանցից երկուսը զոհվել են, երրորդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, հայտնել է DPA գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ի երեկոյան, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում: Ավիաաղետի պատճառները պարզվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: