Ուկրաինայի նախկին նախագահները այց կկատարեն Բաքու
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/1429082177.jpg)
Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն այց կկատարեն Բաքու:
Ինչպես հայտնում է APA-ն, Ուկրաինայի նախկին նախագահները Ադրբեջան են ժամանելու՝ մասնակցելու Բաքվի գլոբալ ֆորումին, որը կազմակերպում է Ադրբեջանի Պետական կոմիտեն:
Միջոցառումն անցկացվելու է մարտի 10-11-ը «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմայի շրջանակում: