Բաժիններ՝

Եվրոպայի խորհուրդը հաստատել է Եվրամիության սահմաններին ստուգումներ անցկացնելու որոշումը

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ստուգումներ իրականացնել այն անձանց նկատմամբ, ովքեր հատում են ԵՄ երկրների սահմանները, հայտնում է Reuters-ը:

Փետրվարի 25-ին ԵՄ խորհուրդը ԵՄ ներքին գործերի նախարարների մակարդակով նիստ է անցկացրել՝ նվիրված միգրացիոն ճգնաժամին: Նիստի մասնակիցներն արդարացի են համարել սահմանային ստուգումների անցկացումը:

Դա նշանակում է, որ բոլոր անձինք, ովքեր հատում են ԵՄ սահմանները, այդ թվում՝ Եվրամիության քաղաքացիները, ստուգումներ են անցնելու՝ կապված այն բանի հետ, թե արդյոք իրենց անունը չի հիշատակվել իրավապահ ու հակաահաբեկչական մարմինների տվյալների բազայում, բացատրել է Նիդեռլանդների անվտանգության ու արդարադատության մամուլի քարտուղար Կլաաս Դեյկոֆը:

ԵՄ-ում, մինչ այդ, նշում են, որ ինտեգրացիոն բլոկը կարիք ունի զգալի առաջընթացի՝ կապված մոտակա 10 օրերին ներգաղթյալների հոսքի հետ, հակառակ դեպքում «համակարգը կրախի կմատնվի»:

Ընդ որում՝ ԵՄ երկրների իշխանություններն անհանգստանում են ոչ միայն փախտականների մեծ հոսքից, այլև ներգաղյալների անվան տակ Եվրոպա ահաբեկիչների ներթափանցումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29