Բաժիններ՝

Անհանգստացա՞ծ եք ավելորդ քաշից

Գրեթե բոլորը պայքարում են հավասարակշռված սննդակարգը պահպանելու համար:

Շատերս ցանկանում ենք ազատվել ավելորդ քաշից և, միաժամանակ, շարունակում ենք ուտել չիպսեր և թխվածքներ: Կատարված նոր հետազոտությունը, սակայն, պարզել է, որ մենք այս բոլոր ուտեստները պետք է փոխարինենք նուշով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Համաձայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականների՝ օրվա մեջ մեկ բուռ նուշը փոխարինում է այս դատարկ կալորիաներին՝ նվազեցնելով աղի պաշարները և ավելացնելով սպիտակուցների քանակն օրգանիզմում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նուշը ձեր սննդակարգ մտցնելուց հետո կբարելավվի առողջությունը:

Գիտնականները նաև պարզել են, որ անցած 20 տարիների ընթացքում 3-6 տարեկան երեխաների մոտ 1 շնչի հաշվարկով նվազել է ընդեղենի և հատիկավորների սպառումը, մինչդեռ չիպսերի, բլիթների և ախորժաբեր ուտեստների սպառումն ավելացել է:

Հետազոտության ղեկավար, Բժշկական համալսարանի ուսանող Ալիսա Բերնսն ասել է. «Երիտասարդ տարիքում ունեցած սովորույթները պահպանվում են նաև չափահաս տարիքում, ուստի, եթե ծնողները երեխայի սննդակարգ մտցնեն նուշը կամ այլ օգտակար սննդամթերքներ, ապա ավելի հավանական է, որ երեխան իր հետագա կյանքում կընտրի հենց այդ սննդամթերքները»:

Գիտնականները նաև միջոցներ են փնտրում նուշը երեխայի սննդակարգ մտցնելու համար, քանի որ այս ժամանակաշրջանում սննդամթերքի ընտրությունը շատ մեծ է:

«Խնդիրները հիմնականում առաջանում են այն պատճառով, որ երեխաները հոգնում են անընդհատ նուշ ուտելուց, կամ էլ նրանց դուր չի գալիս նուշի և նուշի կարագի համը»,- ասում է օրիորդ Բերնսը:

Այսպիսով, գիտնականներն առաջարկում են ծնողներին՝ նուշը տարբեր ձևերով մատուցել երեխաներին՝ այն ավելացնելով երեխաների սիրած կերակուրների մեջ, ինչպես, օրինակ, վարսակի շիլայի և սենդվիչների:

«Տարբեր մրգերի, բանջարեղենների և ընդեղենի ներգրավումը ձեր սննդակարգ՝ կարող է բարելավել ձեր առողջությունը»,- ասել է Բերնսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կարինե Սիմոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս