Ինչով է զբաղվելու Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Արդեն իսկ եղել են հայտարարություններ, որ պարոն Աշոտյա նը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ ու պատասխանատու աշխատանք ունի անելու»,- նշեց Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանն ի՞նչ պաշտոն է ստանալու կրթության և գիտության նախարարի պաշտոնը թողնելուց հետո: