Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոյի նմանակը դարձել է Ralph Lauren-ի դեմքը

Շվեդ բարմեն եւ սկսնակ երաժիշտ Կոնրադ Աներուդը հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին իր նմանության շնորհիվ լայն ճանաչում է ստացել Համացանցում: Ինչպես գրում է The Telegraph-ը, 21-ամյա շվեդը ինչպես ջրի երկու կաթիլ նման է երիտասարդ դերասանին, երբ նա նկարահանվում Էր «Տիտանիկ»-ում:

Հրատարակությունը նշում է, որ Աներուդը որեւէ մոդելային գործակալության հետ չի համագործակցում, բայց արդեն ներկայացրել է Ralph Lauren-ի հագուստի նոր հավաքածուն: «Երբեմն մի քիչ դժվար է լինում, երբ մարդիկ ինձ իմ անունով դիմելու փոխարեն ասում են՝ «Լեո»: Բայց նաեւ զվարճալի է: Ինձ դուր է գալիս նրան նման լինելը, նրա գեղեցիկ է»,- պատմել է Աներուդը:

Ralph Lauren Corporation ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1967 թվականին: Առաջին բուտիկը բացվել է 1969 թվականին Մանհեթենում: Այժմ այդ բրենդի ներքո թողարկվում է հագուստ, աքսեսուարներ, պարֆյումերիա, պերճանքի առարկաներ, ինչպես նաեւ տան համար նախատեսված ապրանքներ:

Լորենն ինքը ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչներից մեկն է, Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատում է 6,2 մլրդ դոլար: 2015 թվականին Ռալֆ Լորենը հայտարարել է նորաձեւության տան ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին՝ պահպանելով բրենդի կրեատիվ տնօրենի դիրքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս