Օբաման Սպիտակ տանը երգել է Ռեյ Չառլզի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/obama2.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տանը Ռեյ Չառլզի ելույթին, հայտնում է BBC-ն:
Ամերիկայի նախագահը խոստացել էր չերգել, սակայն բեմ է բարձրացել կնոջ՝ Միշելի, ու երգիչների հետ ու մասնակցել երգի եզրափակիչ հատվածի կատարմանը:
Սա թվով 16-րդ ու վերջին նման միջոցառումն է, որը Բարաք Օբաման անցկացնում է Սպիտակ տանը իր նախագահության ժամկետում: