Բաժիններ՝

Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թիվը կհրապարակվի մարտին

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն պլանավորում է առաջիկա շաբաթվա սկզբին հրապարակել 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թիվը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նոբելյան ինստիտուտի տնօրեն եւ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քարտուղար Ուլավ Նյոլստադը:

«Ենթադրվում է, որ դա կարվի մարտի 1-ին կամ 2-ին: Ավելի շուտ՝ մարտի 1-ին»,-ասել է նա գործակալությանը:

Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ կոմիտեում չեն նշի նրանց անունները, ովքեր հավակնում են Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ դա գաղտնիք է 50 տարվա ընթացքում:

Այս տարվա մնացած ամիսներին Նոբելյան կոմիտեն կշարունակի աշխատանքը պարգեւի թեկնածուների ընդհանուր ցուցակի վրա: Արդյունքում՝ կարճ ցուցակում կարող են հայտնվել գործիչների եւ կազմակերպությունների հինգից մինչեւ քսան անուն, որոնք հավակնում են խաղաղության մրցանակին: Թե հատկապես ում այն բաժին կհասնի, հայտնի կդառնա հոկտեմբերին, երբ Նոբելան կոմիտեն Օսլոյում պաշտոնապես կհայտարարի մրցանակակիրներին կամ մրցանակակրին:

Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում կոմիտեն ներառել էր 276 հասարակական գործիչների եւ միջազգային կազմակերպություններ, որոնցից 49-ը հենց կազմակերպություններ են եղել:

2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչել Թունիսի Ազգային երկխոսության քառյակը՝ «Թունիսում 2011 թվականի «հասմիկների» հեղափոխությունից հետո պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման մեջ ունեցած վճռորոշ ավանդի համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս