Բաժիններ՝

Մարուքյանը խնդրել է բեկանել Գասպարիի կալանավորման որոշումը և ազատ արձակել նրան

Այսօր առավոտյան պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն ուղարկել է amicus curiae՝ Գասպարիի գործով: «Այդ փաստաթղթով հիմնավորել եմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված՝ Վարդգես Գասպարիին կալանավորելու վերաբերյալ որոշման հակաիրավական բնույթը՝ շեշտադրելով հատկապես այն, որ կալանավորման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն բացակայել է, ավելին՝ կալանավորման որոշման հիմքերը որևէ կերպ չեն բխում ներպետական քրեական դատավարության իրավունքից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածից: Իմ կողմից հիմնավորվել է, որ կալանավորման որոշումն ունի ոչ թե դատական քննությանն ամբաստանյալի ներկայությունն ապահովելու նպատակ, ինչպես որ դա նշվում է որոշման մեջ, այլ տվյալ դեպքում կալանքը կիրառվել է որպես պատիժ:

Այսպիսով՝ վերաննքիչ քրեական դատարանից խնդրել եմ բեկանել կալանավորման որոշումը և անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս