Բաժիններ՝

«Գազպրոմի» հետ հանդիպումները կշարունակվեն մինչև համաձայնության ձեռքբերումը. Վրաստանի էներգետիկայի փոխնախարար

Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ հանդիպումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ նորից է հանդիպում նախատեսվում, քանի որ նախորդ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նրա խոսքով՝ բանակցությունները վերաբերում են դեպի Հայաստան գազի տարանցման ծառայությունների տեսակին ու քանակությանը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք այն բանին, որ անցնենք դրամական փոխհատուցման, ինչը միջազգային պրակտիկա է: Մեր դեպքը բացառություն էր, սակայն մեզ համար դա լավ էր: Մենք սկզբունքորեն դեմ չենք անցնել դրամական փոխհատուցման, սակայն, նայած, թե որքան գումար կլինի»,- հայտարարել է Մարիամ Վալիշվիլին:

Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք անցկացնում է Վրաստանն Ադրբեջանի հետ, նրա խոսքով, փետրվարի 29-ին կայանալու է «Հարավային գազ» միջանցքին վերաբերող քննարկում, որին մասնակցելու է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Մարիամ Վալիշվիլին ենթադրում է, որ հենց այդ այցի շրջանակում վրացական ու ադրբեջանական կողմերը կպայմանավորվեն սկզբունքների մասին, որով պետք է շարունակեն աշխատանքը:

«Ադրբեջանի հետ աշխատանք է ընթանում պայմանագրի որոշակի պայմանների շուրջ, որոնք պետք է վերանայվեն, դա վերաբերում է գներին, գնային քաղաքականությանը, որոշակի ծավալներին, ինչպես նաև տեխնիկական դետալներին:

Նշվել է, որ աշխատանքային խմբերն աշխատում են օպտիմալացման վրա ու արդեն կան որոշակի արդյունքներ: Փետրվարի 29-ին պլանավորվում է փոխվարչապետի այցը Ադրբեջան: Հուսով ենք, որ այդ այցի շրջանակում կողմերը կպայմանավորվեն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է շարունակենք աշխատել»,- հայտարարել է Մարիամ Վալիաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս