Բաժիններ՝

Սիրիական բանակը ԴԱԻՇ-ից ազատագրել է Հալեպ տանող ճանապարհին ընկած ռազմավարական բնակավայրը

Սիրիայի կառավարական զորքերը վերադարձրել են հսկողությունը Խանասեր քաղաքի նկատմամբ, որը ընկած է Հալեպ քաղաքի մատակարարման առանցքային ճանապարհի վրա: Քաղաքի նկատմամբ վերահսկողություն էր սահմանել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով սիրիական բանակի իր ռազմական աղբյուրին:

«Բանակը աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել է ազատագրել Խանասեր քաղաքը, որը գրավելով զինյալները կաթվածահար էին արել Հալեպ տանող միակ ճանապարհը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով՝ ռազմավարական բնակավայրի համար թեժ մարտերը մղվում էին մի քանի օր: Բանակի ջոկատներին աջակցում էր ավիացիան ու հրետանին: Ներկայում երթևեկությունը Խանասեր-Հալեպ մայրուղում չի վերականգնվել, քանի որ պահպանվում է ահաբեկիչների հակահարձակման հնարավորությունը:

Ասրիա-Խանասեր-հալեպ ճանապարհը միակ ուղին է, որով մատակարարվում են Հալեպում Սիրայի կառավարական զորքերը, այն նաև «կյանքի ճանապարհ» է, որով քաղաքը մատակարարվում է սննդամթերքով, վառելիքով ու այլ անհրաժեշտ պարագաներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս