Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/putin-aliev.jpg)
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ու միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Բացի այդ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ ու կարևորել կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռք բերված պայմանավորվածությունը: