Հովիկ Աբրահանյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահանյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական դաշնակցության միջև բանակցություներ էին ընթանում՝ քաղաքական համաձայնության համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: Երեկ համաձայնագիրը կնքվել է, նախարարական երեք պորտֆելներ հատկացվել են ՀՅԴ-ին:

Նա շնորհավորեց էկոնոմիկայի նախարար Արծիկ Մինասյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Վարչապետը նրանց բեղմնավոր աշխատանք մաղթեց, ինչպես նաև շնորհավորեց Արմեն Երիցյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում վերանշանակվելու համար:

Տեսանյութեր

Լրահոս