Բաժիններ՝

Նաիրիտցիները հանդիպում են պահանջում Վարդան Այվազյանի հետ

Այս պահին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով գործարանի վերագործարկումը:

168.am-ի հետ զրույցում քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանն ասաց, որ ուզում են հասկանալ՝ «Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը՝ Վարդան Այվազյանի նախագահությամբ, ի՞նչ քայլեր է կատարում «Նաիրիտը» վերագործարկելու համար:
«Հիմա մենք ուզում ենք հանդիպել պարոն Այվազյանի հետ, կամ ենթահանձնաժողովից մեկի հետ և հասկանալ՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չի լուծվում «Նաիրիտի» հարցը Ազգային ժողովի այդ ենթահանձնաժողովում: Ամեն հինգշաբթի մենք այստեղ կանգնած ենք, կառավարության մոտ ենք, որ Նաիրիտ գործարանը վերագործավի: Այսօր որոշել ենք, որ այստեղ պետք է հանդիպենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս