Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը երկու շաբաթով զինադադար է հայտարարել

Գլխավոր սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հավանություն են տվել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածության շրջանակում կրակի դադարեցման առաջարկին երկու շաբաթով, հայտնում է korrespondent.net-ը:

Ինչպես ասված է բանակցությունների բարձրագույն կոմիտեի հայտարարության մեջ, երկշաբաթյա զինադադարի ընթացքում հակամարտության մյուս կողմը կունենա հնարավորություն ցուցադրել խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու իր խոստումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում կրակի դադարեցման պայմանների շուրջ համաձայնության գալու մասին:

Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը չի տարածվում ԴԱԻՇ-ի, «Ան-Նուսրայի» ու մյուս կազմակերպությունների վրա, որոնց ՄԱԿ-ի ԱԽ-ն ճանաչել է ահաբեկչական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս