Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը սպառնում է Facebook-ի ու Twitter-ի հիմնադիրներին

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook ու Twitter ընկերությունների հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին ու Ջեք Դորսիին, հայտնում է Vocativ համացանցային պարբերականը:

Նշվում է, որ Vocativ-ի աշխատակիցները Telegram հաղորդագրությունների փոխանակման ծրագրում հայտնաբերել են 25 րոպեանեց տեսահոլովակ Ցուկերբերգի ու Դորսիի պատկերներով՝ ծածկված փամփուշտի հետքերով: Տեսանյութն ավարտվում է երկու ղեկավարների հասցեին ուղղված սպառնալիքներով:

«Դուք ամեն օր հայտարարում եք, որ արգելափակել եք մեր բազմաթիվ գրառումները, իսկ մենք ձեզ հարցնում ենք, թե դա այն է, ինչ դուք կարող եք: Եթե փակեք մեկ հաշվետու գրառում, մենք կբացենք տասը ու ձեր անունները կջնջվեն …»,- ասվում է տեսագրության տեքստում:

Տեսանյութում ԴԱԻՇ-ի զինյալները պնդում են, թե կոտրել են ավելի քան 10 հազար անհատական էջ ու ավելի քան 150 խմբային գրառում Facebook-ում, ու ևս 5 հազարը՝ Twitter-ում:

Ավելի վաղ Twitter-ը հայտարարել էր այս ամիս 125 հազար օգտահաշվի փակելու մասին, որոնք աջակցություն էին ցուցաբերում ԴԱԻՇ-ի գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս