Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց ռումբերի համար օգտագործում են 20 երկրի արտադրանք

ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց պայթուցիկ սարքերը պատրաստում են ազատ վաճառվող բաղադրիչներից, որոնք արտադրում է աշխարհի 20 երկիր, ասվում է բրիտանացի փորձագետների հետազոտության մեջ, հայտնում է BBC-ն:

Հետազոտության համաձայն, որն անցկացրել է Լոնդոնում գտնվող Conflict Armament Research ընկերությունը, ԴԱԻՇ-ի ջիհադիստները պայթուցիկների արտադրությունը հասցրել են արդյունաբերական մակարդակի:

Բաղադրիչների մեծ մասը, որոնք ջիհադիստներն օգտագործում են Իրաքում ու Սիրիայում ռումբ պատրաստելու համար, արտադրված են թուրքական ու իրաքյան ընկերությունների կողմից: Զինյալները, սակայն, օգտագործում են նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Չինաստանի ու Ճապոնիայի արտադրած նյութեր:

Ինչպես պարզել են փորձագետները, ԴԱԻՇ-ի պայթուցիկ նյութերի ամենահայտնի հումքը ամոնիումի նիտրատն է, իսկ առավել հայտնի սարքը՝ հեռակառավարման միջոցով օգտվելու համար, Nokia 105 բջջային հեռախոսը:

«Ամենասարսափելի բացահայտումն այն էր, թե որքան ինքնաբավ են ԴԱԻՇ-ի զինյալները այն բանում, ինչ վերաբերում է զենքի ձեռքբերմանը: Նրանք կարող են մատչում ունենալ շատ ապրանքատեսակների, որոնք ազատորեն վաճառվում են շուկայում ու տարածաշրջանում»,- ասում է Conflict Armament Research-ի ղեկավար Ջեյմս Բիվանը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ուսումնասիրել են ԴԱԻՇ-ի չպայթած ռումբերի ավելի քան 700 բաղադրիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս