Թուրքիան Իրաքում դարձյալ ռմբակոծել է քրդերի դիրքերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/oduj3.jpg)
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK)-ի դիրքերին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքական կործանիչները հարվածներ են հասցրել քրդերի դիրքերին Քանդիլ շրջանում:
Հաղորդվում է, որ գործողությունները տևել են երկու ժամ:
Թուրքական ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ օպերացիան հաջողությամբ է ավարտվել: