«Չայնի»-ի ոլորանների մոտ խոշոր վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ
Փետրվարի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «Mercedes C180» մակնիշի 96 ML 900 (վարորդ Ա. Հ., ծնվ.1988թ.) և «ГАЗ-3110» մակնիշի 35 OV 402 (վարորդ Մ. Ա., ծնվ.1962 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և քաղաքացի Ա. Գ. (ծնվ. 1966 թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսնքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: