Գյումրիում կա տների հենապատի փլուզման վտանգ
Փետրվարի 24-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են՝ առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին պատկանող թիվ 77 և Ա. Փ.-ին պատկանող թիվ 79 տների ընդհանուր հենապատից տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 քմ. առկա է հենապատի փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տները գտնվում են «Կումայրի արգելոց»-ի հաշվեկշռում: