Վրաստանի նախագահը մարտին կմասնակցի Բաքվի ֆորումին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է իր մասնակցությունը Բաքվի գլոբալ ֆորումին, որը կանցկացվի մարտի 10-11-ը Բաքվի միջազգային կենտրոնում, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ֆորումի մամուլի ծառայությանը:
Ֆորումը կոչվելու է «Դեպի բազմաբևեռ աշխարհ»:
Այցի ընթացքում Վրաստանի նախագահը հանդես կգա ելույթով, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության հետ: