Լևոն Զուրաբյանն առաջարկում է միասնական պլատֆորմ ստեղծել
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքների խայտառակ կեղծումը երկրում ստեղծել է նոր իրավիճակ: Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ իշխանությունն «անամոթաբար կեղծել է հանրաքվեն» և թե՛ Հայաստանի հանրությունը, թե՛ միջազգային կազմակերպությունները պահանջում են վերջ դնել երկրի գլխավոր չարիքին՝ ընտրությունների կեղծմանը:
Ըստ Լ.Զուրաբյանի՝ իշխանությունները պարտավոր են ստեղծել Ընտրական օրենսգրքի այնպիսի փաթեթ, որը կնվազեցնի կեղծարարության հնարավորությունը: Սակայն, նրա կարծիքով, իշխանությունները մեծ դիմադրություն ցույց կտան դրան, քանի որ այդպիսով վերջ կդրվի ընտրակեղծարարությանը: Լ.Զուրաբյանը դիմեց ԱԺ-ից դուրս գտնվող ուժերին և ԱԺ անկախ պատագամավորիներին՝ այդ նպատակով միասնական պլատֆորմ ստեղծելու առաջարկով: