Բաժիններ՝

ԱԺ-ում կքննարկվի ԵՏՄ-ից ՀՀ ներկրումների ժամանակ անօրինական գանձումների հարցը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում կկազմակերպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստան ներկրումների ժամանակ քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու խնդրի շուրջ:

Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե դա ի՞նչ խնդիր է, որի մասին խոսեց ԵՏՄ նախարար Վալովայան:  «ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից նախաձեռնություն կա հարցը քննարկել, կառավարությունը կներկայացնի իր դիրքորոշումը»,- ասաց Է.Տարասյանը: Հիշեցնենք, որ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել էր, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 % ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: «ԵՏՄ ներսում ոչ-տարիֆային պատնեշներ դե յուրե չկան: Պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ-տարիֆային պաշտպանության միջոցներ: Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ»,- ասել էր ԵՏՄ նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս