Բաժիններ՝

Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի՝ երկրում կրակի դադարեցման մասին հայտարարություններ հետ

Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պայմանների հետ՝ երկրում դադարեցնել ռազմական գործողությունները, եթե ռազմական գործողությունները ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու մյուս զինյալների դեմ շարունակվեն, հայտնում է SANA-ն՝ հղում կատարելով Սիրիայի կառավարության հայտարարությանը:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը հայտարարում է իր համաձայնության մասին՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ շարունակելով պայքարը ԴԱԻՇ-ի, «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռուս-ամերիկյան հայտարարության շրջանակում»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բացի այդ՝ սիրիական կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կոորդինացնել իր գործողությունները ռուսական իշխանությունների հետ՝ մատնանշելու, թե որտեղ են դադարեցվելու ռազմական գործողությունները: Բացի այդ՝ պաշտոնական Դամասկոսը իրեն իրավունք է վերապահում պատասխանել զինված խմբավորումների կողմից հաշտության ցանկացած խախտման դեպքի:

Փաստաթղթում նշվում է Թուրքիայի ու Հորդանանի հետ սահմանի ամբողջական վերահսկման վերականգնման կարևորությունը, ահաբեկիչներին ֆինանսավորող պետություններին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս