ԱՄՆ կոալիցիան 26 հարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան 26 ավիահարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում դրանց թիրախներին, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ կոալիցիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ից 15 հարձակում են գործել Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերի դեմ՝ ռազմական ավիացիայի օգնությամբ:
Բացի այդ՝ 11 հարված է հասցվել Սիրիայում: Ռազմական օպերացիաների թիրախը եղել են Դեր Զորի նավթագազային գործարանները: