Բաժիններ՝

Օբաման այսօր հայտարարություն կանի Գուանտանամոյի տխրահռչակ բանտի փակման վերաբերյալ

ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտի փակման պլանը, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ բանտի բանտարկյալները կտեղափոխվեն ԱՄՆ-ի տարածքում տեղակայված մյուս բանտեր: Ներկայում Գուանտանամոյում գտնվում է 97 բանտարկյալ, որոնցից 35-ն այս ամռանն արդեն կտեղափոխվի ԱՄՆ: Մյուս բանտարկյալներին կա´մ մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել, կա´մ նրանք չափազանց վտանգավոր են տեղափոխման համար:

Ամերիկյան իշխանությունները հայտնել են նաև, որ Գուանտանամոն պահելու վրա տարեկան ծախսվում է 445 մլն դոլար: Բանտի փակումը զգալիորեն կփոխհատուցի երկրի տնտեսությունում ծախսերի մի մասը:

2003թ. Գուանտանամոյում պահվում էր 680 բանտարկյալ, ևս 245 բանտարկյալ համալրեց բանտարկյալների թիվը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտրվելուց հետո:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Օբաման այսօր հանդես կգա հայտարարությամբ՝ կապված բանտի հետագա ճակատագրի հետ:

Նրա ելույթը նախատեսված է տեղի ժամանակով ժ. 10.30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս