Բաժիններ՝

Մենք հավատում ենք տարածաշրջանային խնդիրների քաղաքական լուծմանը. Իրանի նախագահ

Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Ինչպես հայտնում է իրանական İRNA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Իրանի նախագահը նշել է, որ իր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպում է վերջին 2,5 տարում արդեն 5-րդ անգամ:

«Ամեն հանդիպմանը քննարկվել է երկկողմ համագործակցության ոլորտում ձեռք բերված առաջընթացը»,- ասել է Ռոուհանին՝ նշելով, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են կարևոր քաղաքական հարցեր, այդ թվում՝ երկկողմ համագործակցության հարցեր մշակույթի ու էկոնոմիկայի ոլորտների վերաբերյալ:
«Մինչև տարեվերջ մենք զգալի առաջընթաց կտեսնենք Ադրբեջանի հարավն ու Իրանի հյուսիսը միացնող Աստարա երկաթուղային կամրջի շինարարության նախագծում»,- նշել է նա:

Հասան Ռոուհանի խոսքով՝ հանդիպման ընթացքում կառուցողական բանակցություններ են անցկացվել Կասպյան ռեսուրսի համատեղ օգտագործման վերաբերյալ, քննարկվել են նաև էներգետիկ ու նավթային ոլորտին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկել են նաև կրոնին ու սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս