«70 հոգի միլիոնատեր կա այնտեղ, որոնք եկել են խորհրդարան՝ բիզնես անելու համար, նրանք ի՞նչ պատգամավոր».Արամ Մանուկյան

«Ցանկացած լրագրող, որ հիմա այստեղ է, եթե իր լրատվամիջոցով հայտարարություն տար, որ նման ակցիա է լինելու, մասնակիցները շատ կլինեին: Սա կամ թամբալության, կամ ականջի հետև գցելու վիճակ է: Սա համարեք վատ կազմակերպված ակցիա»,- այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ միայն նախորդ տարի միջազգային կառույցները գրանցել են լրագրողի աշխատանքի խոչընդոտման 20 դեպք:

Նաև հավելեց, որ, թեև չորրորդ տարին է՝ պատգամավոր է, բայց ԱԺ պատգամավորներ կան, որոնց չի ճանաչում, որովհետև ոչ տեսել է, ոչ լսել նրանց. «70 հոգի միլիոնատեր կա այնտեղ, որոնք եկել են խորհրդարան՝ բիզնես անելու համար, նրանք ի՞նչ պատգամավոր: Նշանակած մարդիկ, կրիմինալ, հարուստ մարդիկ, խուժանի հետ ախպերություն անող մարդիկ, որոնք եկել-նստել են, թվում է, թե գործ են անում: Դուք այդ մարդկանցից պատասխանատվությո՞ւն եք ուզում, արժանապատվությո՞ւն եք ուզում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս