Բաժիններ՝

«Դժվար թե՝ նա տենց, ձեր ասածի պես՝ վիրավորած, հայհոյած լինի». Նահապետ Գևորգյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին

ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը Մհեր Սեդրակյանից չի սպասում, որ կարող է հայհոյել լրագրողին: Այսօր լրագրողների հետ զրույցում Ն. Գևորգյանը նշեց, որ Մ. Սեդրակյանն իր ավագ ընկերն է, և ինքն անձամբ նրանից նման վերաբերմունք չի սպասում: «Ինքն ինձանից տարիքով ավագ ընկեր է, ես չգիտեմ` էդ ոնց ա ստացվել, մի կողմից՝ դուք ասում եք, բայց ես իրան չեմ լսել, չգիտեմ: Երկրորդն էլ, դժվար թե նա տենց, ձեր ասածի պես՝ վիրավորած, հայհոյած լինի»,- նշեց Ն. Գևորգյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, ի վերջո, պատգամավորները կդադարեն լրագրողների հետ այդպես վերաբերվել միայն այն դեպքում, երբ նրանց մանդատից զրկելու հարց կդրվի , Ն. Գևորգյանը պատասխանեց, որ դա կլինի այն դեպքում, երբ լրագրողներն էլ իրենց կոռեկտ պահեն:

Հարցին էլ՝ եթե պատգամավորներն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում խորհրդարանում, այդ դեպքում ի՞ նչ գործ ունեն ԱԺ-ում, պատգամավորը պատասխանեց, որ միայն իրենց ընտրողները կարող են այդ մասին խոսել: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ օրենք է նա մշակել՝ հանուն քաղաքացու: Ի պատասխան՝ Ն. Գևորգյանն ասաց, որ իր ընտրողներն են տեղյակ:

Իսկ ինչքանո՞վ է հավանական, որ նրան կտեսնենք հաջորդ խորհրդարանում, Նահապետ Գևորգյանն այսպես պատասխանեց. «Դուք ո՞ նց եք ուզում, եթե որոշողը դուք եք, ուզում եք՝ կգամ, չեք ուզում՝ չեմ գա: Երբ ժամանակը կգա, կխոսենք էդ մասին, կգաք, կհարցնեք, կպատասխանենք»:

Այն դիտարկմանն էլ, թե երկրի նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ որևէ մեկի տեղը հաջորդ խորհրդարանում երաշխավորված չէ, Գևորգյանը պատասխանեց, որ, եթե Սերժ Սարգսյանն ասել է, ուրեմն` ճիշտ է ասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս