Բաժիններ՝

Գերմանիայից 800 իսլամիստ է գնացել կռվելու Սիրիա ու Իրաք. ԶԼՄ-ներ

Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը հայտնել է այն մասին, որ ավելի քան 800 իսլամիստ է Գերմանիայից ուղևորվել Իրաք ու Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, գրում է Die Welt-ը:

Հաղորդվում է, որ նրանց մեկ երրորդն արդեն վերադարձել է Գերմանիա: Ընդ որում՝ 130 իսլամիստ համարվում է սպանված, նրանց մի մասը եղել է մահապարտ:
Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունն ավելի վաղ ուսումնասիրել է 677 մարդու անձնական գործերն ու կենսագրությունները, որոնք ուղևորվել են Գերմանիայից՝ միանալու ահաբեկչական խմբավորումներին:

Հետազոտությունների համաձայն՝ Գերմանիայից մեկնած տղամարդկանց մեծ մասը հիմնական 22-25 տարեկան տղամարդիկ են, որոնցից շատերն ունեն Գերմանիայի քաղաքացիություն: Նրանց մոտ 10%-ը երկրից դուրս գալու պահին եղել է դեռահաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս