Բաժիններ՝

Իսպանիայում ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսպանացի ու մարոկկացի ոստիկանները համատեղ ջանքերով ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի համար մարդկանց հավաքարելու մեջ, հայտնում է Associated Press-ը:

Գերատեսչության տվյալով՝ 4 կասկածյալ ձևավորել է ԴԱԻՇ-ի բջիջներում մարդկանց հավաքագրման համար խումբ՝ Սիրիայում ու Իրաքում կռվելու, ինչպես նաև Իսպանիայում ու Մարոկկոյում ահաբեկչական հարձակումներ գործելու համար:

Հաղորդվում է, որ Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է 100 իսլամիստ ծայրահեղականի անցած տարի ու ավելի քան 600 մարդու՝ 2004թ.Մադրիդում գնացքի պայթյունից հետո, որին զոհ էր գնացել 191 մարդ, տուժել՝ շուրջ 2000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս