«Որոշ մարդիկ չեն հասկանում, որ իմ կյանքը կախված չէ Չեմպիոնների լիգայից». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենթուսի» դեմ անցկացվելիք խաղի սպասումներով: Հանդիպումը տեղի է ունենալու Թուրինում, փետրվարի 23-ին:
«Կարծում եմ, «Յուվենթուսը» կկիրառի բարձր պրեսինգ, իսկ եթե մենք կարողանանք հանգիստ հաղթահարել նրան, ապա թուրինցիները ետ կքաշվեն և կսպասեն հակահարձակման իրենց շանսին: Բայց ես, անշուշտ, կարող եմ և սխալվել: Մեզ համար կարևոր է գոլ խփել մրցակցի դաշտում, բայց «Յուվենթուսը» շատ ուժեղ պաշտպանություն ունի, որը կստիպի մեզ մտածված խաղալ:
Որոշ մարդիկ դատում են իմ մասին Չեմպիոնների լիգայի ելույթներով, բայց չեն հասկանում, որ իմ կյանքը կախված չէ դրանից: Իհարկե, ես ուզում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, բայց ես ինձ համար բացահայտել եմ նոր մշակույթ, և դա նշանակում է, որ հասել եմ նպատակին»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը