Մոուրինիոն ստիպված կլինի քանդել «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ և նորից թիմ կառուցել
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը մեկնաբանել է «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյի` «Մանչեսթեր Յունայթեդում» հնարավոր նշանակման մասին լուրերը: Այս պահին մանկունյանցիներին գլխավորում է Լուի Վան Գալը:
«Ինձ թվում է՝ միայն դիպվածը կարող է հետաձգել անխուսափելին: Եթե Վան Գալին փոխարինի Մոուրինիոն, նա հսկայական աշխատանք պետք է կատարի: «Մանչեսթեր Յունայթեդը» Մոյեսի և Վան Գալի օրոք ծախսել է 300 մլն ֆունտ, բայց հիմա նույնիսկ մոտ չի գտնվում այն տեղին, որտեղ կցանկանար գտնվել:
Մոուրինիոն ստիպված կլինի քանդել ամեն ինչ և նորից կառուցել, որովհետև հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» իսկական թիմի ոչ մի հատկանիշ չունի»,- գրել է Ռեդնափը Telegraph-ի համար:
26-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում` ետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց 5 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը