Ճապոնիայի օդանավակայանում այրվել է Boeing 737-ի շարժիչը
4 մարդ է տուժել Հոկայդո կղզու «Սինտիտոե» օդանավակայանում ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի շարժիչի այրման հետևանքով:
Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը, ինքնաթիռում, որը պետք է չվերթ իրականացներ Սապպորոյից Ֆուկոկու, այրվել է աջ շարժիչը: Ծուխը լցվել է ինքնաթիռի սրահ: Բոլոր՝ 159 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները շտապ տարհանվել են հենց թռիչքուղուց:
Հրշեջների տեղեկություններով՝ 4 ուղևոր ստացել է վզի, ձեռքերի ու գոտկատեղի շրջանում վնասվածքներ ու դիմել բժիշկների օգնությանը:
Շարժիչի այրման պատճառները պարզվում են: