Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երեխային մա՞յրն է սպանել. քրեական գործ է հարուցվել

Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակի հայտնաբերման դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:

Նշենք, որ տղա երեխային դին հայտնաբերվել էր Մրգավետ գյուղում՝ Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս