Բաժիններ՝

Կադիրովը պատրաստվում է մեկնել պատերազմի դաշտ՝ կռվելու Ռուսաստանի թշնամիների դեմ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կապված իր լիազորությունների ժամկետի ավարտի հետ, ցանկություն է հայտնել մեկնել կռվելու, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը:

«Ես դեռ չեմ կողմնորոշվել: Ես կարծում եմ՝ իմ առաքելությունն արդեն կատարել եմ: Կա թիմ, կա երկրի նախագահ: Ես այդ մասին դեռ ոչ ոքի հետ չեմ խոսել, անգամ ինձ չեն ասել, որ իմ ժամկետն ավարտվում է: Ամեն ինչ Ալլահի կամքն է: Ես հետևակ եմ: Եթե ասեն՝ շարունակի´ր ծառայել, կծառայեմ, եթե՝ ցտեսություն, հրաժեշտ կտամ»,- ասել է նա հարցազրույցի ժամանակ:

«Ուզո՞ւմ է Կադիրովը շարունակել: Չեմ ուզում: Հիմա ուրիշ ժամանակներ են տնտեսական, սոցիալական տեսանկյունից: Մեր թիմում կան ավելի պրոֆեսիոնալ մարդիկ: Ես կարծում եմ, որ կատարել եմ իմ պարտքը: Այն մարդիկ, որ առաջնորդում են մեզ, ստուգում են, նայում են, ծանրութեթև են անում, ավելի լավ գիտեն՝ ինչ է հարկավոր հետագա զարգացման համար, որպեսզի զարգացումը կանգ չառնի»,- ասել է նա:
Կադիրովի խոսքով, եթե իրեն հարցնեն, թե ինչի մասին է երազում, ապա ինքը կասի, որ երազում է դիվիզիա ստեղծելու, այն գլխավորելու ու կռվելու մասին:

«Ռուսաստանի թշնամիների դեմ: Որտեղ հարմար է: Ես ուսումնասիրում եմ պատմությունը, թե որքան ուժեղ են եղել դիվիզիաները, որքան միասնական ու հայրենասեր են եղել և´ ռուսները, և´ չեչենները, և´ թաթարները, և´ ինգուշները, և´ դաղստանցիները: Դա ես հասկանում եմ: Այդ պատճառով էլ վերջին շրջանում մտածում եմ, որ հարկավոր է ստեղծել նման դիվիզիա»,- հայտարարել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավարի լիազորությունների ժամկետն սպառվում է 2016թ. մարտի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս