ԼՂՀ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին
2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ:
Իրականացված միջոցառումների ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զորգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը:
Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովել մեր երկրի անվտանգությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն