Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Այսօր` փետրվարի 23-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Քննարկվեց հարցերի լայն տարրապատկեր՝ սկսած գլոբալ անվտանգությունից եւ տարածաշրջանային զարգացումներից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակներից մինչեւ հայ-չինական փոխհարաբերությունների ներկան ու ներուժը: Հովհաննիսյանը պաշտոնական հյուրին ներկայացրեց Հայաստանի ներհասարակական եւ արտաքին քաղաքական օրախնդիր մարտահրավերները, ինչպես նաեւ Նոր Հայաստանի ստեղծման ու փոխհարաբերությունների այդ ներուժի լիակատար իրականացման իր մոտեցումները:

Տեսանյութեր

Լրահոս