Բաժիններ՝

Թուրք ամուսինը դատի է տվել կնոջը Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչը դատի է տվել կնոջը, որը, տղամարդու խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Yeni Safak թերթը:

Հայցվոր Ալի Դ.-ն որպես իր խոսքերի ապացույց է ներկայացրել իր կնոջ՝ դիկտոֆոնով արված ձայնագրությունը, որն արվել է հեռուստատեսությամբ հեռարձակվող Էրդողանի ելույթներից մեկի ժամանակ:

«Ես հայց կներկայացնեի անգամ իմ հոր դեմ, եթե նա վիրավորեր նախագահին»,- թերթը մեջբերում է հայցվորի խոսքերը:

Հաղորդվում է, որ կինը, իմանալով այն մասին, որ ամուսինը դատական հայց է ներկայացրել իր դեմ, ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան:

Թուրքիայում երկրի նախագահին վիրավորելու համար օրենքով նախատեսվում է դրամական տուգանք կամ բանտարկություն՝ 1-4 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29